Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն
18.11.2020 | 12:48

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն, հայտնում է Daily Sabah-ը: Նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է խորհրդարանին՝ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի կատարումը դիտարկելու նպատակով Ադրբեջան զորք մտցնելու համար: Առաջարկությունում նշվել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ադրբեջանական տարածքներում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Թուրքիան եւ Ռուսաստանը միասին կաշխատեն այս կենտրոնում՝ Ադրբեջանի հայցով»:


ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը «շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ համաձայնագրի շուրջ»: Անդրադառնալով վերջերս ստորագրված խաղաղության համաձայնագրին՝ Աքարն ասել է, որ դրա համար անհրաժեշտ են «որոշակի պայմաններ»:

Դիտվել է՝ 2949

Մեկնաբանություններ